Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է դիտարկել՝ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի պաշտոնում իր տեղո՞ւմ է, թե՞ իր տեղում չէ՝ հաշվի առնելով, թե նա ինչպես արձագանքեց խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին:
Վարչապետի հայտարարությունից հետո ԲՀԿ-ականները նիստ են արել ու որոշել, որ Նաիրա Զոհրաբյանը շատ էլ լավ իր տեղում է:

Իվետա Տոնոյանն էլ ասաց. «ԲՀԿ-ն քաղաքական պատասխանատվություն է ստանձնել խորհրդարանական երկու հանձնաժողովների մասով. «Նաիրա Զոհրաբյանը, մեր քաղխորհրդի որոշմամբ, ունի բոլոր մասնագիտական որակները՝ իրականացնելու կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները»: Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ տեղեկատվությանը միգուցե վարչապետը չի տիրապետում, թյուրիմացություն կա: Ըստ Տոնոյանի, Նաիրա Զոհրաբյանը հավուր պատշաճի իրականացնում է իր պարտականությունները, նա չի ընդհատել տրանսգենդերին, լսել է ու արձագանքել ինչպես հարկն է. «Մարդու իրավունքների պաշպանության հարց մենք չենք դիտարկում, որեւէ սահմանափակման հարց չենք դիտարկում, տրանսգենդերների լինել-չլինելու հարց չենք դիտարկում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































