Լրահոս
Օրվա լրահոսը

Սելինա Դողանը Սուրբ Զատիկի նվերներով այցելել է Ստամբուլի քաղաքապետարան. Ermenihaber.am

Ապրիլ 22,2019 21:30

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող  Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատկի տոնի առթիվ հայկական եկեղեցիներ ծաղիկներ է ուղարկել։

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) հայ ներկայացուցիչ Սելինա Դողանը ի պատասխան այդ քայլի՝ այցելել է քաղաքապետարան։

Դողանը, ով այսօր Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամ է, այցի մասին գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Զատկի մեր ուրախությունը կիսեցինք Ստամբուլի քաղաքապետ պարոն Էքրեմ Իմամօղլուի հետ։

Տոնի առթիվ մեր եկեղեցիներ նրա կողմից ուղարկված նուրբ ծաղիկների համար շնորհակալություն հայտնեցինք մեր մայրիկների պատրաստած գաթաներով ու մեր երեխաների ներկած հավկիթներով», – գրել է նա։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930