Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլի Դուրյան. «Երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ կասկածվող հայրը ձերբակալվել է»

Մայիս 06,2019 16:55

«Շատ շուտով ոստիկանության Կենտրոնի տարածքային բաժնում կբացվի սեռական բռնության ենթարկվածների հետ տարվող աշխատանքների սենյակը, որտեղ անչափահասներ են ներկայացվելու, որոնք սեռական բռնության են ենթարկվել:

Սա լինելու է տեսաձայնագրությամբ, հայելապատ սենյակ: Պետք է հնարավորինս նեղ լինի մասնակիցների շրջանակը, որպեսզի անչափահասների կամ սեռական բռնության ենթարկված կանանց պատմածն ավելի ճշգրիտ լինի, նրանց իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն»,- ասուլիսում հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Պատասխանելով Սյունիքում կատարված սարսափելի դեպքի վերաբերյալ լրագրողի հարցին, տիկին Դուրյանը նշեց, որ երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ կասկածվող հայրը ձերբակալվել է, իսկ տուժող աղջիկը եւ ընտանիքի մյուս երեխաները տեղափոխվելու են համապատասխան աջակցության կենտրոն:

Նա լրագրողներին հորդորեց նման դեպքերի մասին գրելիս տարածաշրջանը չնշել. «Քանի որ գյուղ է, բոլորն իրար ճանաչում են, մնում է` իրենց տունը վաճառել ու գնալ»:

Դուրյանի խոսքերով, դա լատենտային հանցագործություն է, եւ շատ դեպքերում մայրերը չեն բարձրաձայնում ընտանիքում երեխայի հանդեպ կատարված սեռական բռնության մասին. «Մայրերն անհանգստանում են երեխայի ամուսնանալու մասին, մտածում են, թե ոնց է վաղը դպրոց գնալու, ինչ վերաբերմունք կունենան երեխաները իր երեխաների նկատմամբ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031