Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Այս ապրիլին նախորդ ապրիլի համեմատ ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Մայիս 10,2019 11:21

Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 217 030 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 2 տոկոսով:

2019թ. ապրիլին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 2 տոկոսով: Եթե 2018թ. ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 200 707 ուղևոր, ապա 2019թ ապրիլի ցուցանիշը կազմում է 205 419 ուղևոր:

2019 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 611 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12 070 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 4 տոկոս:

 

  Ուղևորների թիվը 2018թ.  ապրիլին Ուղևորների թիվը 2019թ.  ապրիլին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
«Զվարթնոց» 200,707 205,419 2%
«Շիրակ» 12,070 11,611 -4%
Ընդամենը 212,777 217,030 2%

 

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 795 605 մարդ, որը 7.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031