Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակին, ըստ ականատեսների, ցուցարարները չեն կոտրել։ Aravot.am-ի հետ զրույցում դատարանի մուտքի դուռը փակած Հովսեփ Աղազարյանը պատմեց, որ մի քաղաքացի, ձեռքին տոպրակներ, մոտեցել է ու խնդրել ներս մտնել։
Երբ նրան թույլ չեն տվել մտնել, քաղաքացին խնդրել է պատուհանով ձեռքի տոպրակները փոխանցել կարգադրիչներին։ Երբ պատուհանը բացել են, քաղաքացին փորձել է ներս մտնել պատուհանով, այս ընթացքում ցուցարարները բռնել են, որպեսզի մուտքը խոչընդոտեն։ Կարգադրիչը փորձել է ուժ գործադրելով պատուհանը փակել, ու այս ընթացքում էլ ապակուն հարված է հասցվել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: