Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ստեփանյանը Տուլայի «Գրան Պրիում» 1-ին տեղով մտել է եզրափակիչ

Մայիս 27,2019 17:22 Share

Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը անցած տարի ստացած ոտքի բավականին լուրջ վնասվածքից հետո առաջին պաշտոնական լուրջ մրցումում գերազանց մեկնարկ է վերցրել:

Վարկանիշային Տուլայի «Գրան Պրիում», որին մասնակցում է 10 երկրի 46 ուժեղագույն հեծանվորդներ, նրանց թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ, Էդգար Ստեփանյանն իր մարզչի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ,  այսօր սկրեչ մրցաձեւում 1-ին տեղով մտավ եզրափակիչ եւ մոտ երկու ժամից կպայքարի իր տիտղոսների թվաքանակն ու վարկանիշային միավորները ավելացնելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել