Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Մեզ հաջողվեց նոր նախաձեռնություններով և նախագծերով համալրել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, ինչը աներկբա բխում էր մեր ժողովուրդների հիմնարար շահերից

Մայիս 27,2019 20:35

Եվրոպական Ժողովրդական կուսակցության

Նախագահ պարոն Ժոզեֆ Դոլին

Մեծարգո պարոն Դոլ,

Խնդրում եմ ընդունել իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ԵԺԿ գրանցած հաջողության կապակցությամբ:

Եվրոպայի քաղաքացիները ակտիվորեն քվեարկել են ԵԺԿ փորձի և տեսակետների օգտին, մեր քաղաքական ընտանիքին վստահելով ավելի լավ Եվրոպա կառուցելու պատվաբեր պատասխանատվությունը: Կասկած չունեմ, որ մնալով Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական խումբը, մոտակա տարիներին ԵԺԿ-ն շարունակելու է իր նպաստը բերել Եվրոպական Միության առաջխաղացմանն ու առաջընթացին:

Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում վերջին տարիներին ԵԺԿ-ի կողմից Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեզ ցուցաբերած աջակցության համար:

Հիշատակման արժանի է նաև Հայաստանին եվրոպական ընտանիքի հետ մոտարկման ԵԺԿ աջակցությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում սերտ համագործակցությանը: Նպատակային և շարունակական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց նոր նախաձեռնություններով և նախագծերով համալրել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, ինչը աներկբա բխում էր մեր ժողովուրդների հիմնարար շահերից և նպաստում էր Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանը:

Վստահություն ունեմ, որ Եվրոպական Միությունը շարունակելու է իր առաջընթացն ու զարգացումը, և նոր խորհրդարանը իր կառուցողական ներդրումը կունենա մայրցամաքում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:

Մեծարգո պարոն Դոլ, ընդունեք, խնդրում եմ, հարգանքներիս հավաստիքը:

Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031