Բուքմեյքերական ընկերությունների 5 ներկայացուցիչներ գտնվում են Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում: Նրանք հանդիպել են հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց են անում բուքմեյքերական ընկերությունների հարյուրավոր աշխատակիցներ: Մայրաքաղաք են եկել մարզերի գրասենյակներից:
Նրանք Ազգային ժողովի հետնամուտքի մոտ ելույթներ ունենալուց հետո տեղափոխվեցին Բաղրամյան պողոտա եւ այն փակեցին: Այսօր մոտ 2 ժամ մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը փակ մնաց, ցուցարարները որեւէ կերպ չէին համաձայնում այն բացել: Չբացեցին նույնիսկ այն ժամանակ, երբ որոշվեց, որ նրանց պատվիրակությանը ԱԺ-ում կընդունեն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: