Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը փորձում է հավասար հարթության վրա դնել Արցախի ընտրված իշխանությանը եւ ադրբեջանական հ/կ-ին». փորձագետ

Հունիս 01,2019 15:58

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ հանդիպել են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների եւ ղեկավարի հետ: Ըստ «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի՝ սա աննախադեպ չէ, նախկինում էլ են համանախագահները հանդիպել նրանց հետ:

«Սյստեղ զարգացումն այն է, որ նախորդ տարի համայնքի ղեկավարն է փոխվել, իսկ նրան նախորդածը ոչնչով աչքի չէր ընկնում: Նոր ղեկավարը դիվանագետ է՝ Ադրբեջանի ԱԳ նախարարության նախկին աշխատակից, եւ այդ համայնքի աշխատանքը հիմա համակարգում է Ադրբեջանի ԱԳՆ-ն»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Տարոն Հովհաննիսյանը:

Նրա բնորոշմամբ՝ երբ հայկական կողմը նշում է, որ Արցախը պետք է դառնա բանակցային սեղանի լիարժեք կողմ, Ադրբեջանն առաջ է քաշում «համայնքի» խնդիրը՝ փորձելով հավասար հարթության վրա դնել Արցախի ընտրված իշխանությանը եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպությանը. «Սա չի տեղավորվում տրամաբանության մեջ: ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում քանիցս շեշտվել է, որ կողմերից մեկը ԼՂ ընտրված իշխանություններն են»:

Փորձագետը համոզված է, որ հայկական կողմն իր հերթին պետք է ակտիվ առաջ քաշի նախկին ԼՂԻՄ-ի բռնազավթված տարածքների հայերի իրավունքների հարցը. «Շահումյանի շրջանի մասին է խոսքը, որը բռնազավթվեց Ադրբեջանի կողմից, Մարաղա գյուղը՝ եւս: Տեղի բնակիչներն արտաքսվել են, սպանվել: Նրանք նույնքան իրավունք ունեն բարձրաձայնելու այդ մասին»:

Ուղիղ։ Ինչ սպասել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն։ Մեկնաբանում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը

Gepostet von Aravot am Samstag, 1. Juni 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930