Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյանը՝ բողոքող շինարարական կազմակերպություններին. «Մենք օրենք չենք խախտում»

Հունիս 03,2019 10:43 Share

ԱԺ այսօրվա նիստում «Պետական տուրքի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու քվեարկությունից ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ նախագահությունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Նիստի վերսկսումից հետո խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ներկայացնելով ընդմիջում խնդրելու պատճառը, տեղեկացրեց՝ ԱԺ-ի մոտ բողոքի ցույց են անում շինարարական կազմակերպություններ եւ կառուցապատողներ:

«Նրանք ասում են, որ մենք իրավունք չունենք վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել այս օրենքը, եւ որ մենք դա մտադիր ենք անել օրենքի խախտմամբ: Մենք օրենքի խախտմամբ ոչինչ չենք անում: Մենք կհանդիպենք նրանց հետ, կհիմնավորենք, թե ինչու եւ ինչի համար ենք անում այդպես»,-վստահեցրեց Բաբկեն Թունյանը: Հավելենք, որ նշյալ օրինագիծն ԱԺ-ն ընդունեց 85 «կողմ», «16» դեմ եւ 3 «ձեռնպահ» ձայներով: Հիշեցնենք, որ այս օրինագիծը ՀՀ ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետտուրք՝ 14 000 դրամի չափով՝ նախկին 22.000-ի փոխարեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930