Փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր շատերին չի տեսնում իրենց պաշտոններում, նրա կարծիքով՝ բարձր պաշտոններում պետք է նշանակվեն անցած ճանապարհ ունեցող անձինք: Անդրադառնալով արդարադատության նախարարի նշանակմանը՝ նա կարծիք հայտնեց. «եթե այս երիտասարդը կլինի այդ զրոյից սկսողը,մենք նրան կծափահարենք, եթե՝ ոչ, կհայհոյենք ու կպահանջենք ազատ արձակել նրան» Ընդհանուր դժգոհության ֆոնին՝ ես էլ եմ կիսում այդ դժգոհությունը, որովհետեւ շատերին իրենց պաշտոնում չեմ տեսնում, երեւի միակ դրական բանն այս օրերին, որ տեսել եմ` Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր նշանակվելն էր: Ես արդարադատության նորանշանակ նախարարին չճանաչեցի՝ ով է, համենայնդեպս, երբ այդ կարգի բարձր պաշտոններ են նշանակում, երեւի, շատ կարեւոր է անձի անցյալն ու անցած ճանապարհը: Ոչ էդքան նրա երիտասարդ լինելուց եմ անվստահություն ունենում, որքան որ այդ 5-6 տարին, երբ մարդիկ կարող էին աշխատել ու այդ ոլորտում դրսեւորում ունենալ .կարող էր նույնիսկ շատ երիտասարդ լինել, բայց նկատելի աճած լիներ: Այսպես, անկյունից ինձ համար խորթ է այդ նշանակումը»:


Նրա համոզմամբ, նախարարը պետք է առաջին հերթին լինի կազմակերպիչ.. «Մնացած ամեն ինչը ձեռքբերովի է, մենք ունեցել ենք տարիքով նախարարներ, որոնք աչքի են ընկել կաշառակերությամբ, անգործությամբ, ամեն ինչով, հիմա թող լինեն երիտասարդ նախարարներ, մենք կտեսնենք, եթե՝ ոչ, շատ արագ կսկսենք նրանց քննադատել: Այս ոլորտում մեծ խնդիրներ ունենք, դատական համակարգի բարեփոխումներ, արդարադատության համակարգում լրջագույն բարեփոխումներ, ես կասեի՝ պետք է զրոյից սկսել, որովհետեւ ստացել ենք խորհրդային արդարադատության մասին խորհրդային պատկերացումների ժառանգություն ու այդպես էլ շարունակում ենք, մեզ նոր մարդիկ են պետք, որոնք զրոյից կսկսեն, եթե այս երիտասարդը կլինի այդ զրոյից սկսողը,մենք նրան կծափահարենք, եթե՝ ոչ, կհայհոյենք ու կպահանջենք ազատ արձակել նրան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Այո՛, պէտք է համբերել ու տեսնել, ապա միայն գնահատել կամ քննադատել: Այնքան համատարած փտածութիւն կայ Հայաստանի մէջ, որ այլեւս կարելի չէ տարիքի վստահիլ:
Միայն գործն է կարեւորը: