Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում հայերը լարվածություն են զգում». ամերիկացի հոգևորական.Ermenihaber.am

Հունիս 28,2019 21:56

Ամերիկացի հայտնի հոգևորական Էնդրյու Բրանսոնը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի նիստին և ուշագրավ հայտարարություն է արել Թուրքիայում տիրող կրոնական իրավիճակի մասին։ Նիստը կրել է «Թուրքիայում կրոնական ազատությունները» խորագիրը։

Նշենք, որ Բրանսոնի պատճառով թուրք–ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել էին, քանի որ ամերիկացի հոգևորականը տևական ժամանակ կալանավորված էր Թուրքիայում։ Թուրքական կողմը  նրա մեղադրում էր գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։  Բրանսոնի պատճառով ԱՄՆ-ն մի շարք քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ։ Երկարատև ճնշումներից հետո, ի վերջ, Թուրքիայի Իզմիրի դատարանը որոշեց նրան ազատ արձակել։

Բրանսոնն իր ելույթը սկսել է Թուրքիայի կառավարության հասցեին խիստ քննադատություններով, իսկ թուրքական իշխանությունների կեցվածքը՝ որակել թշնամական։

«Այսօր Թուրքիայում ապրող փոքրամասնությունները,  ըստ իս, Էրդողանի համակարգի կողմից ենթարկվում են թշնամական վերաբերմունքի։ Մի շարք թուրքերի համար մահմեդականությունը, իրոք, ինքնություն է, բայց մյուս կողմից պետական համակարգը բավականին լավ այդ ամենը սերմանում է։ Ըստ իս՝ Թուրքիայի հայերը և մյուս քրիստոնյա փոքրամասնությունները լարվածություն են զգում»,-ասել է Բրանսոնը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930