Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Բորիս Մուրազիին պարտավորեցրել է 1 միլիոն դրամ վճարել Տիգրան Ավինյանին․ Մուրազին դատարանին կաշկանդված է համարում

Հուլիս 07,2019 20:52

Արարատի և Վայոց ձորի մարզի  ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ, հուլիսի 3-ին  մասնակի բավարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politic.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն  դատարանը պարտավորեցնում է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքելու 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Ավինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:

Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

Politic.am կայքի խմբագիր, եզդիների «Սինջար» ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին, անդրադառնալով դատարանի որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է․

Արարատի մարզի դատարանը ակնհայտ կաշկանդված որոշում է կայացրել ի օգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մի բան հստակ է ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել: Վաղն՝ առավել մանրամասն։

Արարատի մարզի դատարանը ակնհայտ կաշկանդված որոշում է կայացրել ի օգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մի բան հստակ է ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել: Վաղը առավել մանրամասն

Gepostet von Boris Murazi am Sonntag, 7. Juli 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031