Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնանը իշխանությունը ծրագրում է քաղաքական իրավիճակի հիմնարար տրանսֆորմացիա. «Ժամանակ»

Հուլիս 17,2019 09:48 Share

Ապրիլյան քառօրյան, խոշոր հաշվով, արտաքին գործոնների բերումով զարգանալով, իր վրա այսպես, թե այնպես զգալու էր նաև Հայաստանի ներհամակարգային խնդիրները, որոնք ծավալվում էին այդ համակարգի թևերի միջև իշխանության համար պայքարի համատեքստում: Ըստ այդմ, պատերազմի հանգամանքը, հատկապես հայտնի, այսպես ասած՝ տեղային արդյունքի պարագայում, բերելու էր փոխադարձ մեղադրանքների: Ըստ այդմ, դրանցից պաշտպանվելու համար պատերազմը և դրանում սեփական պատասխանատվությունը հանգամանալից «վերլուծած» կլինեին բոլորը:

Ըստ այդմ, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ոչ այնքան նոր բան պետք է պարզի, որքան պետք է լինի այն «ենթակառուցվածքը», որի միջոցով, անհրաժեշտության դեպքում, կիրականացվի որևէ մեկի պատասխանատվության հանրայնացում՝ բնականաբար, դրանում պետական գաղտնիքի առկայության հանգամանքը հաշվի առնելով, և հանրայնացումը, ըստ այդմ, սահմանափակելով: Այլ կերպ ասած, նոր քաղաքական իշխանությանը կամ, մասնավորապես, վարչապետ Փաշինյանին՝ որի ներկայիս խորհրդականն է նաև ապրիլյանի օրերին հետախուզության ղեկավար Արշակ Կարապետյանը, ապրիլյանի մասին տեղեկատվություն չէ, որ պակասում է կամ պետք է, այլ տեղեկատվության, այսպես ասած, հասարակական-քաղաքական կառավարման մեխանիզմ, որն էլ հենց հանձնաժողովն է, որի նախագահը փաստորեն ազդարարում է աշնանից առավել ակտիվ փուլի մեկնարկը: Դա նշանակում է, որ աշնանը իշխանությունը ծրագրում է քաղաքական իրավիճակի հիմնարար տրանսֆորմացիա, կամ այս դեպքում աշունը կթեժացնի իշխանությունը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031