Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խաղում էինք պատանի ֆուտբոլիստներով, եւ այս թիմը ապագայի թիմ է»․ Արթուր Ոսկանյան

Հուլիս 21,2019 10:03

Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Պորտուգալիայի հետ հանդիպման հետխաղային մամուլի ասուլիսում շնորհակալություն հայտնեց ֆուտբոլասերներին՝ նշելով, որ ջերմ աջակցությունը հավատ էր ներշնչում տղաներին:

Մարզչին ուրախացնում է, որ իր սաներն օրեցօր աճում են, թեեւ փորձի եւ ինքնավստահության պակասը ակնհայտ է: «Մենք լավ գիտակցում էի, թե ինչ մրցակիցների հետ էինք խաղում խմբում եւ ինչ ֆուտբոլիստների եւ տղաներին ամեն կերպ ոգեւորում էինք, բացատրում, որ պետք է ֆուտբոլ խաղան առանց ընկճվելու: Եվ պիտի նկատեիք, որ բոլոր երեք խաղերում էլ մենք ամբողջ թիմով փորձում էինք խաղալ ֆուտբոլ: Մի բան էլ պիտի հաշվի առնել, որ մեր տղաների մեծ մասը տարիքով 1-2 տարի փոքր են ու, կարելի է ասել, որ մենք խաղում էինք պատանի ֆուտբոլիստներով, եւ այս թիմը ապագայի թիմ է»,- ասաց Արթուր Ոսկանյանը:

 

Aravot.am-ի հարցին, թե եվրոպական ակումբներից սկաուտներ էին եկել Երեւան՝ ֆուտբոլիստներ ընտրելու: Մեր տղաներով հետաքրքրվող եղե՞լ է, մարզիչը պատասխանեց. «Այո: Անուններ չտամ, բայց անձամբ ինձնից մեր 3-4 ֆուտբոլիստներով հետաքրքրվողներ եղել են եւ ժամանակի ընթացքում նրանց հետ աշխատելու ցանկություն հայտնել»:

Արթուր Ոսկանյանը ասաց նաեւ, որ Եվրոպայի այս առաջնությունն իր համար եւս  փորձ ձեռք բերելու եւ նոր բաներ սովորելու լավ առիթ էր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031