Հայկական Renderforest-ը՝ առցանց տեսանյութերի ստեղծման հարթակը, 100 աշխատակիցների համար նախատեսված նոր գրասենյակ է բացել և ընդլայնել է իր գործունեությունը: Հիմնադիր Նարեկ Սաֆարյանը հայտնեց, որ իրենց արտադրությունն ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Նաեւ հավելեց, որ իրենց հարթակով փորձելու են լրացնել շուկայում եղած բացը:
Մանրամասն` տեսանյութում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկա էր բացմանը: Նա խոստովանեց, որ ծանր աշխատանքային օրվանից հետո սիրով է եկել միջոցառմանը:
Կարդացեք նաև



Մանրամասն` տեսանյութում:
Նախարարը հավաստիացրեց, որ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ստացել են բյուջեի միջնաժամկետ ծրագիրը, համաձայն որի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին լուրջ ֆինանսավորում է սպասվում, եւ ՀՀ պատմության մեջ երբեք նման բան չի եղել:
Հավելենք, որ Renderforest-ը հիմնադրվել է 2013 թվականին Երևանում: Հարթակի օգնությամբ միլիոնավոր հոլովակներ են պատրաստվել: Ներկայումս հարթակում գրանցված է ավելի քան 3 միլիոն օգտատեր, որոնք ստեղծել են շուրջ 6 միլիոն հոլովակ: Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափը դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































