Լրահոս
Օրվա լրահոսը

BBC-ի բացառիկ տվյալները` Մարտի 1-ի գործի մասին. «Ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է Օգանովսկին»

Օգոստոս 07,2019 11:51

Բրիտանական BBC-ն այսօր հրապարակել է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող ծավալուն հոդված` շեշտելով, որ քննության փաստաթղթերին բացառիկ հասանելիություն է ստացել։

Ըստ այդմ, աղբյուրը նշում է` Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի գործի քննությունը կարծում է, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ):

Բացի այդ, քննության` BBC-ի տրամադրության տակ հայտնված որոշակի փաստաթղթերում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս երկու նախկին նախագահներ եւ երկու ազդեցիկ նախկին պատգամավոր-գործարարներ։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին պաշտոնը թողնելու մասին հայտարարությամբ հանդես եկավ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։ Ըստ մամուլում առկա տեղեկությունների` նա, հնարավոր է` հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում։

 

Այլ մանրամասներն առաջիկայում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031