Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

«Կարմիր բլուր» գերեզմանատանը տեղի ունեցած պղծման դեպքով դարձյալ կին է բերման ենթարկվել

Օգոստոս 08,2019 14:32 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը երեկ տեղեկացրել էր. «Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է ոստիկանություն»:

«Կարմիր բլուր» գերեզմանատանը տեղի ունեցած պղծման դեպքով մեկ անձ բերման է ենթարկվել: «Երկիրն այսօր»-ին հայտնել է ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաեւ «Եռաբլուր»-ում ու այլ գերեզմանատներում, ինչի առթիվ մի կին էր բերման ենթարկվել, այնուհետեւ ազատ արձակվել՝ ստորագրությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ նոր դեպքով էլ բերման ենթարկվածը նույն կինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: