Այսօր Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ասուլիս էր հրավիրել եւ խոսում էր գործող իշխանության սխալներից: Նա հայտարարեց, որ իրենք համագումար են անելու ու որոշ մարդիկ դրանից հետո իրենց շատ անվստահ ու անհանգիստ են զգալու:
Aravot.am-ը հարցրեց՝ ձեր կուսակցությունը սատարել եւ իր աջակցությունն է հայտնել Սերժ Սարգսյանին, այն մարդուն, որին հասարակության մի ստվար զանգված մերժեց, սրանից կարո՞ղ ենք նաեւ ենթադրել, որ հասարակությունը նաեւ ձեզ է մերժել ու ձեր կուսակցությունը՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Թե ով ում է մերժել՝ դա հարաբերական է, քաղաքականությունը դինամիկ գործընթաց է՝ այսօր կարող են մերժել, վաղը կարող են սիրել: Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Կարող է այսօր ինչ-որ մեկին քննադատես, վաղը փոշմանես եւ հակառակը: Մենք սատարել ենք Սերժ Սարգսյանին 2016-ից սկսած…Կրկին անգամ վերահաստատում ենք, որ այո՛, տեսնում ենք Սերժ Սարգսյանին որպես մեր պետության համար մեծ ավանդ ունեցող մարդ, մարդ, ով արցախյան ազատամարտերի, ինքնապաշտպանական մարտերի առաջնորդ լինելով, լինելով հրամանատար՝ մեծ ծառայություն է մատուցել երկրին եւ լինելով երկրի նախագահ՝ նաեւ արել է ամեն ինչ մեր երկրի անվտանգության պահպանման եւ զարգացման համար: Մեկ օրում դա ջնջել եւ գցել մի կողմ հաջողվեց միայն Փաշինյանին եւ իր խունտայի քաղաքական այդ զանգվածին, որոնց մեծ մասն այսօր հասկացավ, որ դա ընդամենը խաբեություն էր: Իրենց եթե համոզել էին, որ եթե Սերժ Սարգսյանը հեռացավ, Հայաստանը դրախտ կդառնա, իրենք հասկացան, որ դա սուտ էր եւ հլը մեծ հարց է՝ ինչքան մարդ է վաղը խնդրելու, որ Սերժ Սարգսյանը հետ վերադառնա»:

Ըստ նրա, այսօր, որ Երեւանի օդը աղտոտված է, դրա մեղավորը ոչ թե Տարոն Մարգարյանն է, այլ՝ Հայկ Մարությանը. «Այսօր շանս տալ դերասանին, ի սկզբանե պարզ էր, որ մարդը մարդկանց ծիծաղեցնելուց բացի լուրջ մենեջմենթով եթե չի զբաղվել, նա չի կարող մեգապոլիս ղեկավարել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































Միշտ լավ տպավորությունեք թողել, բայց չէի մտածում, որ իրականությունից այդքան կտրվածեք: