«Ինկորտ» թենիսի ակումբում պայքարն ավարտեցին աղջիկները, իսկ տղաները դեռ շարունակում են մրցել: «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեցին սեղանի թենիսի մրցումները: Գլխավոր մրցավար Գոհար Խանզրատյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մասնակցում է 46 քաղաքի 206 թենիսիստ: Այսօր անցկացվեցին տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները: Վաղը կկայանան եզրափակիչները, ինչպես նաեւ կմեկնարկեն անհատական մրցումները եւ զուգախաղերը:
Հանդբոլիստները հարաբերություններն են որոշում Հավաքական թիմերի մարզական կենտրոնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                        


 
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   