ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։ Օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Նիդերլանդերից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։
Ընդ որում, 2 տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին, այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց կատարեց Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։

Կարդացեք նաև
Ակցիայի արդյունքում կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակը, որը լայն տարածում ստանալով` հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը և խթանելու Հայաստանը օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրություն



















































