Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

«Իմ տղերքը պապա էլ ունեն, մամա էլ ունեն. հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը». Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Օգոստոս 20,2019 15:11

«Էդ Ստամբուլյան կոնվենցիա է, թե ինչ է՝ նախ էդ հակասահմանադրական օրենք է: Մեր Սահմանադրության մեջ գրած է, որ ես էս տան պապան եմ, իմ կնիկն էլ մաման է»,- այսօր ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը Էջմիածնում իր տանը հրավիրած ասուլիսում այսպես անդրադարձավ հասարակության շրջանում քննարկվող թեմաներին, նույնիսկ՝ Ստամբուլյան կոնվենցիային:

Նրա խոսքով՝ «Իմ տղերքը պապա էլ ունեն, մամա էլ ունեն. հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը»: Սարոյանն ասաց. «Այսինքն, պատկերացնո՞ւմ ես, երկու տղա ունենան, ասեն՝ պապան եկավ, պապա- 1, պապա-2: Պապան պիտի էթա երեխա վերցի պահի, կամ երկու մամաներ, լավ, էդ ի՞նչ է արա, խայտառակ չենք»: Լրագրողները հիշեցրին՝ ձեր իշխանությունն է ստորագրել այդ ամեն ինչը՝ Սարոյանը պատասխանեց. «Տո ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք»:

Ճշտեցին՝ այսինքն, կարծում եք, այս օրենքը միասեռականների համա՞ր է՝ Սարոյանը պատասխանեց. «Արա, թող թո ապրեն իրանց համար, ո՞վ է խանգարել: Որ ասենք՝ հանգիստ ապրել են էսքան վախտ, ո՞վ է խանգարել դրանց, անպայման պիտի է՞ս էլ հարամենք, տունն էլ, ընտանի՞քն էլ հարամենք, է հետո՞: Եվրոպացին սենց ասեց՝ տո ջայնամ չասեց, խո պլեն չե՞նք դրանց ձեռը»:

Սարոյանն ասաց, որ ԱԺ-ն չպետք է վավերացնի այդ կոնվենցիան ու Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ համոզված է, որ նա չի թողնի դա վավերացվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Գայանե Սարիբեկյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031