Արամ Սարգսյանը, որ երկար տարիներ եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ ) փիլիսոփայության ամբիոնի վարիչ, իսկ այժմ համալսարանի ամբիոնի պատվավոր վարիչն է, ի պաշտպանություն ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար` ուսանողական ցույցի մասնակիցներին խնդրեց իրեն էլ լսել: 
Հարցին` իր կարծիքով ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ճի՞շտ բարեփոխումներ էր անցկացնում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, ճիշտ էր, ինստիտուտն առանց բարեփոխման մնալ չի կարող… Ուղղակի բարեփոխումների ձեւեր կան` դանդաղ, աստիճանական եւ կտրուկ, փիլիսոփաներս ասում ենք` էվոլյուցիոն եւ հեղափոխական»: Նրա խոսքերով, Ռուբեն Հայրապետյանի բարեփոխումների մեթոդները կտրուկ էին, որոշ դեպքերում էլ իր համար ընդունելի չէին:
Նա նշեց, որ իր անձի հետ կապված տարիքային սահմանափակում է եղել, մինչդեռ պետք է նայել հետեւյալ տեսանկյունից` տվյալ մասնագետը ուսանողին գիտելիք տալի՞ս է, թե ոչ, գիտական հրատարակություններ ունի՞, եւ երրորդը ուսանողի գնահատականն է դասախոսի վերաբերյալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































