Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկերից խուսափող շոու-բիզնեսի ներկայացուցիչներով կզբաղվեն հետաքննիչները

Սեպտեմբեր 05,2019 15:05

«Շոու բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են եւ երեւի թե եկամուտ են ստացել»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու գործընթացի մասին:

Ըստ Անանյանի, եկամուտները հայտարարագրելու ՊԵԿ-ի կոչին արձագանքել են շոու բիզնեսի ընդամենը 3-5 ներկայացուցիչներ, նրանք հայտարարագրել են իրենց եկամուտները։

Շոու-բիզնեսի այն 9 ներկայացուցիչների մասին ՊԵԿ նախագահն ասաց, որ ՊԵԿ  տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ նրանք ներկայացրել են, թե 2018 թվականին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ հանդիսացել են որեւէ կազմակերպության աշխատակից, ոչ դիվիդենտ են ստացել եւ ոչ էլ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր. «Այդ տեղեկատվական բազան մենք ունենք։ Մենք հորդորեցինք իրենց այդ նամակով, որ գան ու հայտարարագրեն իրենց եկամուտները։ Քանի որ իրենք չեն արձագանքել հորդորին, ես հիմա հայտարարում եմ՝ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու եւ տանք մեր հետաքննչականներին։ Հետաքննիչներն արդեն կորոշեն՝ այդտեղ քրեական պատժի կամ վարչական ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվեն տվյալ անձինք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30