Լրահոս
Օրվա լրահոսը

Էմին Երիցյան. Երևանում, Գյումրիում և Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է դարձնել ուղղակի, ավագանունը՝ խառը

Սեպտեմբեր 09,2019 11:02

Համայնքներում անխտիր բոլոր կուսակցությունները դեռ 0-ական նշաձողի վրա են

Սեպտեմբերի 29-ին թվով 19 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ հերթական ու արտահերթ։

12-ում համայնքի ղեկավարի, 6-ում ավագանու անդամի, ևս 1-ում՝ և-և։

Համայնքի ղեկավարի համար առաջադրվել են 41 թեկնածուներ, որոնցից միայն 1-ն է կուսակցական (ՀՅԴ), այն էլ գործող համայնքապետ է։ Մնացածն անկուսակցական են։

Ավագանու 107 թեկնածուներից 2-ը ԲՀԿ-ից են, 1-ը՝ Հանուն սոցիալական արդարություն կուսակցությունից, 1-ը՝ ՀՅԴ-ից, 1-ը՝ ՔՊ-ից։

Պատկերը նույնն է եղել նաև նախկինում։ Համայնքներում կուսակցությունները 0-ական են ընկալվում տեղական կյանքի համատեքստում։ Մարդիկ նախընտրում են լինել անկուսակցական, ինքնառաջադրվել։

Օրենքը թույլ է տալիս կուսակցություններին առաջադրել թեկնածուներ՝ ունենք ավագանու թեկնածուի միայն 3 կուսակցական առաջադրում, համայնքի ղեկավարի թեկնածուի 0 կուսակցական առաջադրում։։

Անհասկանալիորեն նույն վարքագիծն ունի այսօրվա քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ն։ Վերլուծեք թե ինչու։

Հարգելի կուսակցություններ, ու դուք խոսո՞ւմ ենք համայնքներում համամասնական ընտրակարգին անցնելուց։

Տեղական կյանքում 0-ական ներկայություն ունենալու պարագայում համամասնական ընտրակարգին անցումն ընդամենը տեղական ինքնակառավարումը ժողովրդից հեռացնել կնշանակի, «տեղական տորթը» քաղաքական առևտրի ճանապարհով կուսակցությունների միջև պատառ-պատառ անել կնշանակի։

Ես միշտ կողմնակից եմ եղել ավագանու խառը (համամասնական -մեծամասնական) ընտրակարգի ։ Բայց դրան պետք է գնալ, երբ տեղական ընտրություններում կուսակցությունները սկսեն առաջադրել թեկնածուների գոնե վիճակագրական 20%-ին։

Այլապես դուք (կուսակցություններդ) խուսափում եք ուղիղ պատասխանատվությունից, փորձում ՏԻՄ-երում ձեր մուտքը բացել ետնամասից, զարտուղի ճանապարհով՝ համամասնական ընտրակարգի միջոցով։

Այս իրողությունը նաև ապացույցն է, որ համայնքներում ուղիղ պատասխանատվությունը, համայնքի ղեկավարի ուղիղ ընտրական համակարգը համապատասխանում է մեր հանրության հանրային ընկալումներին։

Ուստի, Երևանում, Գյումրիում և Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է դարձնել ուղղակի, իսկ ավագանունը՝ խառը (կեսը համամասնական, կեսը մեծամասնական)։


Էմին ԵՐԻՑՅԱՆ

Հայաստանի համայնքների միության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30