Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ղալումյանը՝ իր եղբորը Իջևանի քաղաքապետի ԺՊ նշանակելու մասին․ Որոշման հիմքում քավոր-սանիկ-բարեկամը չի․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 14,2019 12:58

Երեկ առավոտյան տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մանկության ընկերոջն ու քավորին՝ Հայկ Ղալումյանին, նշանակել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է։ Քանի որ պաշտոնական հրամանը դեռ չկա, կապվեցինք Վահե Ղալումյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը։ Հիշեցնենք․ նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանն անցած շաբաթ անսպասելիորեն հրաժարականի դիմում ներկայացրեց, մինչդեռ օրեր առաջ իր շրջապատին հավատացրել էր, թե մինչեւ վերջ պայքարելու է՝ չի հեռանալու եւ դեկտեմբերի 8-ի ընտրություններին էլ առաջադրելու է  թեկնածությունը: Սակայն թերեւս մի քանի օր առաջ քաղաքապետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն իր դերը խաղաց: Ակնհայտ է, որ Վ․ Ղալումյանի հրաժարականը կապված է դեկտեմբերի 8-ին նշանակված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Վ․ Ղալումյանն Իջեւանի քաղաքապետն էր 2011 թվականից, ԲՀԿ-ական էր։ Մենք զրուցեցինք պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։

– Պարոն Ղալումյան, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի ընտրությունը Ձեր եղբոր՝ իր քավորի վրա կանգնել։

– Վարչապետի որոշում է, եւ ես իր որոշումը մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում։

– Ասում էիք, որ նոր Հայաստանում պաշտոնները չեն բաշխվելու՝ ելնելով խնամի-ծանոթ-բարեկամ կապից։

– Ես կարծում եմ, որ էս որոշման հիմքում քավոր-սանիկ-բարեկամը չի, հետո՝ շատ մոտ ապագայում ընտրություն է լինելու, ու ժողովուրդն է որոշելու, թե ով պետք է լինի Իջեւանի քաղաքապետը։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30