Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը երկու անգամ չորեքթաթ դրություն իջեցրեց Գենկ Իլդեմին

Սեպտեմբեր 15,2019 13:25

Նուր-Սուլթանում հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանի ըմբիշների մասնակցությամբ այսօր հետաքրքիր է ընթանում:

Նախ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյան-Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդ 1/8 եզրափակիչ  գոտեմարտի վերջին վայրկյաններին մրցավարները հաղթանակը նվիրեցին եգիպտացուն: Միավորների հավասարության պայմաններում հայ ըմբիշն առավելություն ուներ, սակայն անհասկանալիորեն գորգի մրցավարը Կարենի կողմից գլխի վտանգավոր շարժում արձանագրեց՝ երկու միավոր նվիրելով Էլսայեդին:

97 կգ քաշային կարգում  օլիմպիական խաղերի ու աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում հանդիպեց թուրք Գենկ Իլդեմին: Վերջինիս երկու անգամ չորեքթաթ դրություն իջեցնելուց հետո Արթուրը առջեւում  էր 4:0 հաշվով: Տեսնելով, որ անզոր է միավոր վաստակել, Արթուրի մրցակիցը գոտեմարտի վերջին րոպեին ցուցադրաբար տապալվեց հատակին՝ ձեւացնելով, թե ուժեղ հարված է ստացել դեմքին: Ճիշտ է, գորգի մրցավարը ենթարկվեց ներկայացմանը՝ թուրք մարզիկին երկու միավոր տալով, սակայն մեր «Ճերմակ Արջը» համոզիչ հաղթանակ տարավ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30