ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ են։ Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների մասին տեղեկությունները զետեղված են ԿԲ կայքում:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


















































