Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի 31 անդամի պահանջով հրավիրվել էր ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով. ԵՊՀ գործունեության կարևորագույն հարցերի առնչությամբ որոշումների ընդունման գործընթացում ԵՊՀ գիտական խորհրդի գործուն մասնակցության ապահովման խնդրի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում եւ ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագրի իրագործման ընթացքի մասին քննարկում: Սակայն այն ի վերջո տապալվեց:

Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանը հարցեր հնչեցրեց: ԵՊՀ ռեկտորի ժ\պ Գեղամ Գևորգյանը մի քանի անգամ ընդհատեց նրան, ասաց, որ ԵՊՀ ամբիոնը ազատ հրապարակ չէ ու առաջարկեց 2 րոպեից ավելի չխոսել:

Մանրամասն՝ տեսանյութում:
ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում վեճ սկսվեց օրակարգը հաստատել-չհաստատելու վերաբերյալ: Եվս մեկ ելույթ եղավ այդ թեմայով: Ի վերջո, նիստը չկայացավ: Դա դուր չեկավ պրոֆեսոր Վահրամ Դումանյանին. «Ես եկել եմ՝ հարգելով գիտխորհրդի անդամների կոչը, ուղղակի այս մոտեցումն անհասկանալի է, եթե դեմ եք, ինչո՞ւ եք եկել, չգայիք, քվորում չէր լինի…»:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մի ժամանակ հայտարարում էր, թե ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո կուլիսային քննարկումներին վերջ է տրվելու, սակայն այսօր կուլիսային քննարկումներ ավելի շատ են, քան նախկինում:
«Կարծես տպավորություն է, որ ռեկտորը դարձել է վահան, որի թիկունքում ինչ ուզում-անում են…Արդյոք դա ճի՞շտ է, ինչու են մեր վզին փաթաթում հարյուրամյակի տապալելը կամ ռեկտորի դեմ արշավը: Մենք ուզում ենք հասկանալ այդ ամենը, կենտրոնացնել գիտխորհրդի վրա, որովհետեւ գիտխորհուրդն է համալսարանական գլխավոր կառավարող օղակը»,-ասաց Ափոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու բուհի ղեկավարությունը չսպասեց ԵՊՀ 100-ամյակն անցնի, հետո նոր նիստը գումարի. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այս նիստը 100-ամյակի միջոցառումների նախաշեմին այդքան էլ ճիշտ չի ընկալվի, բայց մենք մեր դիմումն այնպես ենք մուտք արել, որ միջոցառումներն ավարտվեն, հետո դրվի նիստը…Կամ ամսի 18-ին նախարարությունը բուհ է ուղարկում օրենքի նախագիծ եւ պահանջում է 10-օրյա ժամկետում դիրքորոշում ներկայացնել: Եթե մեր բուհի 100-ամյակն է, եւ մեկ շաբաթ զբաղված ենք լինելու դրանով, էլ ե՞րբ պետք է դիրքորոշում ներկայացնենք»:
Դավիթ Ափոյանը եւս նշեց, որ նիստը հատուկ տապալեցին ռեկտորի պաշտոնակատարի ակնարկով: 100-ամյակի միջոցառումների մասին էլ հավելեց. «Դեռ մեկ տարի առաջ նախարար Հարությունյանը կառավարական հանձնաժողովի չստեղծումը պայմանավորում էր Արամ Սիմոնյանի անձով, բայց Արամ Սիմոնյանն էլ գնաց ու ոչ մի պետական հանձնաժողով չստեղծվեց, հիմա պետության աջակցությունն ավելի քիչ է, քան 10 տարի առաջ ԵՊՀ 90-ամյակին, երկրի առաջին դեմքերը չեն մասնակցում: Հիմա մենք հարցեր ունենք, ո՞վ է մեղավոր, գուցե ռեկտորը կամ հոգաբարձուների խորհրդի նախագահն է…»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































