Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեի, որ Պուտինը գալու է». Թրամփի փաստաբանը չեղարկել է այցը Երևան.

Սեպտեմբեր 28,2019 16:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է այցը Երևան, որտեղ պետք է վճարովի ելույթ ունենար Եվրասիական տնտեսական միության շրջանակում կազմակերպված համաժողովին՝ հաղորդում է The Washington Post պարբերականը:

Սեպտեմբերի 27-ին առավոտյան  Ջուլիանին թերթին հայտնել էր, որ պատրաստվում է վարձատրման դիմաց մասնակցել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության համաժողովին, որին ի թիվս այլ երկրների ղեկավարների, մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բայց արդեն երեկոյան մտափոխվել է: «Չգիտեի, որ Պուտինը գալու է», – ասել է Ջուլիանին՝ հավելելով, որ ավելի լավ է զգուշանալ, քան համարձակություն դրսևորել

Թերթի փոխանցմամբ՝ Ջուլիանիի մասնակցության որոշումը դժգոհություն էր առաջացրել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով փորձագետների մոտ:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կայքում ներկայացված ծրագրում համաձայն՝  հոկտեմբերի 1-ին Ջուլիանին պետք է մասնակցեր «Թվային ֆինանսական տեխնոլոգիաներ-Նոր հնարավորություններ Եվրասիա մայրցամաքում տրանսպորտային փոխադրումների վճարային համակարգերի ինտեգրացիայի համար» թեմայով քննարկմանը, որը վարելու է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30