Այսօր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում Արցախի, նրա հետ կապված կոնֆլիկտային գոտիների խնդրի և այնտեղ բնակվող մարդկանց իրավունքների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հրավերով քննարկմանը մասնակցում էր նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, որը միակ պատգամավորն էր ԱՊՀ երկրներից:

Ադրբեջանի պատգամավորներն իրենց անհամաձայնությունն արտահայտեցին բողոքի պաստառներով:
Միքայել Մելքումյանի գրասենյակ


















































