Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետն արձագանքել է իրեն ուղղված մեղադրանքներին

Հոկտեմբեր 02,2019 17:29

Երեկ տեղի է ունեցել “Իջեւան” բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որից հետո թեկնածուներից մեկը հանդես է եկել անպատասխանատու հայտարարություններով:

Վազգեն Մարգարյանը, որը վերջին ամիսներին հանդիսանում էր կլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հրաժարվել է մասնակցել մրցույթին, հայտարարելով, թե կողմնակալություն ու նույնիսկ ֆինանսական շահագրգռվածություն կա, եւ թե իբր ամեն ինչ կազմակերպված է, որպեսզի հաղթի մյուս թեկնածուն՝ Էդիկ Գրիգորյանը:

-Քանի որ “Իջեւանի” բժշկական կենտրոնի տնօրենին նշանակում է մարզպետը, սա նախ և առաջ ինձ ուղղված զրպարտություն է,- նշում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը,- զրպարտություն՝ մեր պետությանն ու իմ ղեկավարած կառույցին, որտեղ մասնագետներն օրնիբուն, տքնաջան աշխատանքով անում են հնարավորն ու անհնարինը՝ վատն ու արատավորն արմատախիլ անելու, բարձր արդյունք ապահովելու համար: Առնվազն տարակուսելի է, թե ինչպես կարելի է խախտել բարոյականության նորմերը, մեղանչելով ճշմարտության դեմ՝ սեփական ձախողումն ուրիշի վրա բարդելու համար: Սակայն այդ կեղծ ու պատիր արդարացման փորձը չպետք է արատավորի մեկ ուրիշի հեղինակությունը: Օրենքի եւ իրավունքի երկրում հարաբերությունները կարգավորվում են օրենքներով: Թույլ չեմ տալու որեւէ մեկին՝ սեւացնել մեր կատարած աշխատանքը, փորձել տպավորություն ստեղծել, թե երկրում ոչինչ չի փոխվել, կամ թե՝ որևէ մեկն օգտվում է հովանավորչությունից: Իսկ Վազգեն Մարգարյանը ստիպված կլինի իր կողմից բերած պնդումները փաստարկել եւ ապացուցել դատարանում ու պատասխանատվություն կրել զրպարտության համար:

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031