Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է. «Սա Ազգային ժողովի անունից, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրությունն է, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին: Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ»:

Հրայր Թովմասյանին ուղղված գրությունը կազմվել է ՀՀ Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, ՀՀ ՍԴ աշխատակազմին հեռախոսազանգով գրության մասին տեղեկացրել է Հանձնաժողովի գործավարը։
Այո, հարգելի հայրենակիցներ, գրության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ և նշվել է «հոկտեմբերի 24», համապատասխան աշխատակիցներից, ով մասնակցել է փաստաթղթի կազմմանը պահանջել եմ ներկայացնել գրավոր բացատրություն։
Կարդացեք նաև
Երրորդ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում որևէ պահանջ չի նախատեսվում սույն հարցի քննարկման ընթացքում գլխադասային հանձնաժողովի նիստին ՍԴ համապատասխան դատավորին հրավիրելու պարտավորության վերաբերյալ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով քննարկվելիք հարցի բնույթը պրն Հրայր Թովմասյանը հրավիրվել էր Հանձնաժողովի նիստին։
Ս.թ. սեպտեմբերի 24֊ին տեղի ունեցած Հանձնաժողովի նիստում ես հրապարակայնորեն տեղեկացրել եմ Հանձնաժողովի անդամների և ներկաներին պրն Թովմասյանին Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր ուղարկելու մասին։
Տեղեկացնում եմ նաև, որ սեպտեմբերի 24֊ի հերթական նիստի օրակարգում նշված հարցի քննարկումը պայմանավորված էր օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ»:


















































