Կարոլինա Մարկոսյանն ունի մեծ լսարան, համակիրներ ՖԲ սոցիալական ցանցում: Նկարչուհին ամեն օր իր արվեստի, բազմանախշ զգացողությունների մասին է խոսում, ցուցադրում իր ստեղծագործությունները:
Ամեն օր նա տարբեր է, չկրկնվող:
Կարոլինա Մարկոսյանի Քոչարի վրա գտնվող արվեստանոց գնալուս շարժառիթն էլ նրան ու նրա արվեստին ծանոթանալն էր:
Կարոլինան ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Նկարչուհին տասներեք տարի սակայն չի նկարել, պատճառը՝ մեծ ընտանիք, երեխաներ, հոգսերն էին: Ապա սկսել է նկարել եղբոր, սկեսրայրի`սիրելի Սամվել Պետրոսյանի մահվանից հետո:
«Անտերացա: Ուսուցիչս`սկեսրայրս չկար, իսկ փոփոխություններից վախենում էի»,-ասում է զրուցակիցս:


Կարդացեք նաև
«Ես շնորհակալ մարդ եմ, լավատես: Ամեն օր արթնանում եմ սպասումով: Եվ գիտեմ, որ լավատեսությունս էր, որ ինձ փրկօղակ եղավ»,-ասում է նա:
Ստուդիայում գտնվելուս ժամանակահատվածում եկան երեխաներ, ուսանողներ, 6-60 տարեկաններ: Նրանք, ինչպես Կարոլինան է ասում, ստեղծագործում են տարբեր նյութերով, որակյալ, որոնք տրամադրում է ինքը`ակվարելներ, պրոֆեսիոնալ վրձիններ. «Գուաշային ոչինչ չկա»:

Ի դեպ, թե Կարոլինան, թե նրա աշակերտները ստեղծագործում են բարձրակարգ երաժշտության հնչյունների ներքո՝ Կոմիտաս, Կալաս…

Կարոլինան ուզում է, որպեսզի աշխարհում նաեւ իր միջոցով ճանաչեն հայ մանրանկարչության գոհարները, թռչնագրերը, նրա շատ գործեր այսօր արդեն շրջում են աշխարհով մեկ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Այցիս օրը Կարոլինայի ծննդյան օրն էր՝ հոկտեմբերի 10-ը: Նա ժպիտով բացեց դուռը եւ ասաց. «Շատ լավ օր եք եկել: Սկեսրայրս ասում էր՝ այսօր ծնվել են Ջուզեպե Վերդին, հարսս ու ես»:
Նկարները՝ նկարչուհու ֆեյսբուքյան էջից




















































