Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 18 սամբիստ մասնակցում է աշխարհի առաջնությանը

Հոկտեմբեր 10,2019 14:46

Այսօր Տաշքենդում մեկնարկում է սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացված է 18 մարզիկով:

Աշխարհի առաջնության տատամիում  երիտասարդների մրցակցությունում մեդալների համար պայքարելու են 52 կգ քաշային Կարեն Սարգսյանը, 57 կգ՝ Դավիթ Իսրայելյանը, 62 կգ՝ Նարեկ Դալլաքյանը, 68 կգ՝ Դավիթ Գաբրիելյանը, 82 կգ՝ Կարեն Հովհաննիսյանը և 100 կգ՝ Արման Ավանեսյանը:

Պատանիների պայքարում Հայաստանը կներկայացնեն Էմին Շիրոյանը՝ 48 կգ քաշային կարգ, Դավիթ Հովսեփյանը՝ 52 կգ, Նորայր Հովհաննիսյանը՝ 56 կգ, Արամ Աղաջանյանը՝ 60 կգ, Նարեկ Ամիրյանը՝ 65 կգ, Նարեկ Առաքելյանը՝ 70 կգ, Արսեն Կարապետյանը՝ 75 կգ, Մամիկոն Ավետիսյանը՝ 81 կգ, Հակոբ Ղայթանջյանը՝ 87 կգ, Դավիթ Հարությունյանը՝ +87 կգ:

Աղջիկների առաջնությունում մեր երկիրն ունի երկու ներկայացուցիչ՝  Վարսիկ Գրիգորյան (56 կգ) և Գայանե Պետիկյան (68 կգ):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031