Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը հրապարակել է մարտի 1-ին կալանավորված Դավիթ Մաթևոսյանի գործով որոշումը

Հոկտեմբեր 10,2019 16:27

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշում՝ «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով:

ՄԻԵԴ-ը որոշել է, որ խոչընդոտվել է դիմողի արդար դատաքննության, մասնավորապես՝ վկաներին կանչելու և հարցաքննելու, ինչպես նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անցկացնելու (Կոնվենցիայի 11-րդ հոդված) իրավունքը: Բացի այդ` դատարանը որոշել է, որ պատասխանող Պետությունը, վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի 13 հազար 200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը:

Դատարանը մերժել է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

ՄԻԵԴ-ը որոշել է նաև, որ գործը կարիք չկա քննել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համատեքստում (դիմողի հետապնդումը և դատապարտումը չի եղե՞լ արդյոք խտրական՝ հիմնված նրա քաղաքական համոզմունքների վրա), որը համադրվում է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ:

Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի հավաքը ցրելուց հետո։ Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, իսկ դատարանի վճիռը հիմնված է 2 ոստիկանների հակասական ցուցմունքների վրա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031