Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա Վարդանյանի նկատմամբ եղել է ընտրված խափանման միջոց, եւ ինքը ոչ մի կերպ այդ խափանման միջոցի ոչ մի պայման չի խախտել». «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2019 11:12

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը դատարանի որոշմամբ նախօրեին կրկին կալանավորվեց, նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ յուրացում կամ վատնում։ Որոշումը կայացրել է Երեւանի դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը։ Արա Վարդանյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը նշեց. «Ակնհայտ ապօրինի որոշում է, որը ոչ մի իրավական հիմնավորում ունենալ չի կարող։ Միայն այն հանգամանքը, որ 1 տարի 3 ամիս Արա Վարդանյանի նկատմամբ եղել է ընտրված խափանման միջոց, եւ ինքը ոչ մի կերպ այդ խափանման միջոցի ոչ մի պայման չի խախտել, ինքնին արդեն վկայություն է։ Այսօրվա ՀՀ դատական համակարգից, բացառությամբ 2 դատավորի, այլ բան սպասելի չէր»։

– Ի՞նչ յուրացման մասին է խոսքը, ինչքա՞ն գումար է, եթե գումարին է վերաբերում։

-Առաջադրված մեղադրանքից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչի մասին է խոսքը, ինչ կապ կարող էր դրա հետ ունենալ Արա Վարդանյանը։ Խոսվում էր հիմնադրամին ենթակա կառույցներից մեկի կողմից պատվիրատուներին ապրանքը չմատակարարած լինելու մասին։

-Այսինքն՝ այդ արտադրա՞նքն է յուրացվել։

-Այդպես էլ չհասկացանք՝ արտադրանքն է յուրացվել, դրա համար ներդրված փո՞ղն է յուրացվել։ Ամեն դեպքում, էդ ամեն ինչը պարզ չէր, եւ դատարան չներկայացվեց որեւէ փաստական հանգամանք պարունակող նյութ, որ պարզ լիներ, թե Արա Վարդանյանն ինչ կապ ունի այդ ամեն ինչի հետ։

 Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031