Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանը ժխտում է Բալասանյանի պնդումը, որ ինքն ասել է, թե բոլոր ոստիկանները ենիչերիներ են

Հոկտեմբեր 16,2019 16:30

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ «Սասնա ծռեր» խմբի հասցեին արված հայտարարությունը սուտ է որակում: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում Բալասանյանը պատմել էր, որ երբ 2016թ.-ին ինքը մտել է ՊՊԾ գունդ եւ ցանկացել տեսնել վայրը, որտեղ մահացել է ոստիկան Արթուր Վանոյանը, «ծռերն» իրեն ցույց են տվել մի արնաշաղախ տարածք, իսկ երբ հարցրել է, թե ինչու չեն օգնել վիրավոր Վանոյանին, Վարուժան Ավետիսյանը պատասխանել է, թե բոլոր ոստիկանները ենիչերիներ են:

Լրագրողների հետ զրույցում այսօր Վարուժան Ավետիսյանը հերքեց դա. «Նախ, նա օրեր անց է հայտնվել ՊՊԾ գնդում: Երկրորդ, պետք է հասկանանք, որ Վիտալի Բալասանյանը, որպես «5-րդ շարասյան» խոսնակներից մեկն է, եւ մյուսները, որոնք օկուպացրել են մեդիատիրույթը, վարում են տեղեկատվական պատերազմ՝ մեր պետության եւ ժողովրդի դեմ: Նրանք կեղտոտ հնարքներ եւ մեթոդներ են կիրառում: Բացարձակ սուտն ու զրպարտությունը նրանց հիմնական գործիքներից են: Մեզ հիբրիդային պատերազմ է հայտարարված»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ուղիղ։ Վարուժան Ավետիսյանն արձագանքում է Վիտալի Բալասանյանի` Սասնա ծռերի վերաբերյալ վերջին հայտարարություններին

Gepostet von Aravot am Mittwoch, 16. Oktober 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031