Երեկ բողոքի ցույց և հանրահավաք տեղի ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որին մասնակցում էին Երևանում ուսանող սիրիացիներ և իրաքցիներ, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներ, «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպության և Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության անդամներ: «Փրկենք Ռոժավան (Սիրիայի Քրդստան)» խորագիրը կրող բողոքի ցույցի մասնակիցները ՄԱԿ-ի շենքի մոտ էին եկել «Թուրքիան մեղավոր է», «Էրդողանն ահաբեկիչ է», «100 տարում ոչինչ չի փոխվել», «Թուրքիան պիտի ճանաչի և փոխհատուցի հայերի, հույների, ասորիների ու քրդերի ցեղասպանությունների համար» կարգախոսներով և պահանջում էին դատապարտել ու բոլոր ջանքերը գործադրել Թուրքիայի ապօրինի ներխուժումը Սիրիայի Արաբական Հանրապետություն կանգնեցնելու համար:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրավոր ուղերձ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակ և երթով շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ՝ իրազեկելու ՀՀ քաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին:
Մամուլի հաղորդագրություն


















































