Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ Նոր Նորքում․ կասկածյալը ձերբակալվել է

Նոյեմբեր 04,2019 17:36 Share

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկանները հենց դեպքի վայրից բաժին բերման ենթարկեցին մի քանի երիտասարդի։ Ըստ քննությանն այս  պահին հայտնի տվյալների՝ Հունան Ավետիսյան փողոցում մի խումբ երիտասարդներ վիճել են ու հարվածել  իրար։

Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից 23-ամյա մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ։ Նա դեպքի վայրից բերման ենթարկվածների թվում էր։ Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում 23-ամյա երիտասարդը որպես կասկածյալ ձերբակալվեց։

Դեպքից ժամեր անց ձերբակալվածի ծանոթներից մեկը իրավապահներին ներկայացրեց ատրճանակը, որով կրակոցներ են արձակվել։  Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930