Ավելի քան 200 փորձագետ Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Մալազիայից, Հորդանանից, Օմանից, Եգիպտոսից, Լիբանանից, Ղազախստանից և այլ երկրներից ներկայացրեցին իրենց գաղափարները և փորձառությունը նոյեմբերի 1-2-ը Երևանում կայացած Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովին։ Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով, Հայաստանում արդեն 8-րդ անգամ կազմակերպվեց մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողովը, որի խորագիրն էր «Աշխատանքի ապագան»։ Համաժողովի գլխավոր գործընկերները «Գալաքսի» ընկերությունների խումբն էր ու ՎՏԲ-Հայաստան Բանկը։

Այս տարվա համաժողովն անցավ դասախոսությունների և աշխատանքային խմբերի ձևաչափով, իսկ համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ՄՌ մասնագիտական համայնքը, հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տվյալների, ոլորտի փորձագետների և մեր սեփական մասնագիտական փորձի վրա, դուրս բերեց ոլորտի հիմնահարցերը և զարգացման հնարավոր ուղիները։
«Որպես Հայաստանի առաջատար գործատուներից մեկը, մեր թիմի համար անչափ կարևոր էր գործընկերների հետ մեր փորձառությամբ ու գիտելիքով կիսվելը, սովորելն ու սովորեցնելը, նաև ոգևորվելը, խոսելն ու հետադարձ կապ ստանալը ոլորտի առաջատար փորձագետներից։ «Ապագայի աշխատանքը» համաժողովն արդյունավետ հարթակ էր դեպի ապագա նայող մեր ընկերությունների խմբի համար ու նման հարթակ ստեղծելու համար մենք շնորհակալ ենք կազմակերպիչներին»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլմիրա Հովհաննիսյանը։
Միջոցառմանը մասնակցեցին ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ և այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային կազմակերպություններից: Համաժողովը հյուրընկալեց հատուկ հրավիրված, միջազգային ճանաչում ունեցող խոսնակների աշխարհի տարբեր անկյուններից, որոնք ներկայացրեցին ոլորտի տեսլականն ու մոտեցումները։ Բացի այդ մոդերատորները հանդես եկան աշխատանքի ապագայի վերաբերյալ աշխատարաններով՝ ոլորտի ակնառու փորձագետների հետ։

ՄՌ կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի գործընկերներն են նաև «ՎանԱրդի» ընկերությունը, «Լոս Փաբլոս» մեքսիկական ռեստորանը, «ՍանՀաուս» կազմակերպությունը, «Պես-պես» գունազարդ գրքերը, «Մաջորել» կազմակերպությունը, «Գոու Արմենիա» տուրիստական ընկերությունը:
Կարդացեք նաև
ՎՏԲ-Հայաստան Բանկ




















































