Ավելի քան 200 փորձագետ Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Մալազիայից, Հորդանանից, Օմանից, Եգիպտոսից, Լիբանանից, Ղազախստանից և այլ երկրներից ներկայացրեցին իրենց գաղափարները և փորձառությունը նոյեմբերի 1-2-ը Երևանում կայացած Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովին։ Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով, Հայաստանում արդեն 8-րդ անգամ կազմակերպվեց մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողովը, որի խորագիրն էր «Աշխատանքի ապագան»։ Համաժողովի գլխավոր գործընկերները «Գալաքսի» ընկերությունների խումբն էր ու ՎՏԲ-Հայաստան Բանկը։

Այս տարվա համաժողովն անցավ դասախոսությունների և աշխատանքային խմբերի ձևաչափով, իսկ համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ՄՌ մասնագիտական համայնքը, հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տվյալների, ոլորտի փորձագետների և մեր սեփական մասնագիտական փորձի վրա, դուրս բերեց ոլորտի հիմնահարցերը և զարգացման հնարավոր ուղիները։


«Մենք արդեն ապրում և աշխատում ենք ապագայում ուստի հասկանում ենք, որ ապագայի աշխատանքը պահանջում է նոր հմտությունների և ունակություններ և անում ենք հնարավորինս մեր աշխատակիցների զարգացման համար: ՄՌ կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի ընթացքում մասնագետների և էքսպերտների հետ քննարկումների ընթացքում ավելի պարզ դարձավ, թե ինչպես պետք է Մարդկային ռեսուրսների կառավարիչները պատրաստվեն դարի մարտահրավերներին: Ուրախ եմ, որ ՎՏԲ–Հայաստան Բանկը հանդիսացավ այս կարևոր և միջազգային համաժողովի գործընկերը, որի արդյունքում, հուսով եմ, շատ աշխատակիցներ կդառնան էլ ավելի երջանիկ, էլ ավելի արդյունավետ և էլ ավելի մրցունակ», – նշել է «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ Անձնակազմի կառավարման վարչության պետ Աստղիկ Սարգսյանը։
ՄՌ կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի գործընկերներն են նաև «ՎանԱրդի» ընկերությունը, «Լոս Փաբլոս» մեքսիկական ռեստորանը, «ՍանՀաուս» կազմակերպությունը, «Պես-պես» գունազարդ գրքերը, «Մաջորել» կազմակերպությունը, «Գոու Արմենիա» տուրիստական ընկերությունը:
Կարդացեք նաև
###
Cascade People & Business ընկերությունը հանդիսանում է մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում՝ գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր գործունեության 10 տարիների ընթացքում՝ համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության ՝ դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:
«Գալաքսի» ընկերությունների խումբը (Galaxy Group of Companies) հիմնադրվել է 1999թ.-ին՝ մեկնարկային 30 հոգանոց թիմից դառնալով Հայաստանի թիվ մեկ գործատուն՝ ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան 800,000-ի հասնող բաժանորդների և հաճախորդների թվով։
«Գալաքսի» ընկերությունների խումբ



















































