Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանին կալանավորելու և Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու մասին Արման Թաթոյանի գնահատականը

Նոյեմբեր 07,2019 13:51

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին` առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը: Գլխավոր դատախազից ՄԻՊ-ը պատասխան դեռ չի ստացել:

Արման Թաթոյանը տեղյակ է նաեւ, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը եւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն են երաշխավորություններ ներկայացրել` Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու մասով:

Արսեն Բաբայանի կալանավորումից հետո Արման Թաթոյանն անձամբ այցելել է նրան: Մինչ այդ, երբ Արսեն Բաբայանը ձերբակալված էր, նրա պաշտպանի ահազանգով ՄԻՊ-ի օպերատիվ արձագանքման խումբ էր այցելել նրան: Իսկ կալանավորումից հետո, Արման Թաթոյանը եւ իր գրասենյակի աշխատակիցները, սեփական նախաձեռնություններով են այցելել Արսեն Բաբայանին: «Եթե իրավապահներն այդ բեռը չկարողանան կրել ու ցույց տալ…, դա կարող է լրացուցիչ զրկանքների բնույթ լինել»,- ասում է Արման Թաթոյանը:

Նա ասաց, որ ՍԴ նախագահի եւ նրա շուրջ ընթացող տարբեր զարգացումներով հարուցված քրեական գործերը նույնպես մոնիտորինգի ներքո են. «Եվ հատկապես իրավապահ մարմինները պետք է այստեղ զգուշավորություն ցուցաբերեն, որովհետեւ խոսքը գնում է երկրի Սահմանադրական դատարանի մասին»:

ՍԴ նախագահի երեխաներին, հորը ԱԱԾ հրավիրելը Արման Թաթոյանը նույնպես Հրայր Թովմասյանի գործի շղթայի մեջ է դիտարկում. «Մենք այս հարցերին հստակ մոտեցումներ պետք է ունենաք եւ ցանկացած գործողություն պետք է իրականացվի` չվտանգելով նաեւ դատական իշխանության անկախությունը»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930