Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանն այցելել է Օհան Դուրյանի տուն-թանգարան

Նոյեմբեր 27,2019 18:35

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան: Աննա Հակոբյանը հանդիպել է Օհանյան Դուրյանի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին և մաեստրոյի հոգեզավակ բժիշկ Վահան Վարդապետյանին: Վերջինս վարչապետի տիկնոջը ներկայացրել է տուն-թանգարանի ցուցանմուշները, պատմել հետաքրքրական դրվագներ մաեստրոյի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին: Այցի ավարտին Աննա Հակոբյանը նշել է, որ այցի ընթացքում հրաշալի հոգևոր սնուն է ստացել և հաղորդակից դարձել հայ մեծանուն դիրիժոր արվեստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930