Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաձևության և շրջակա միջավայրի պահապանման միախառնումը

Նոյեմբեր 29,2019 23:00

Նոյեմբերի 29-ին պաշտոնապես մեկնարկեց «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը։

Ծրագիրը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից, բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։

Մեկնարկին խոսքով հանդես եկավ Բրիտանական դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը։

«Կան տարբեր պատճառներ, թե ինչու է Բրիտանիայի կառավարությանը այսքան հետաքրքրել տվյալ ծրագրի աջակցությունը։ Երկու նպատակադրում ունենք, որոնք շատ մոտ են թե մեզ, թե Հայաստանին, դրանցից մեկը դա շրջակա միջավայրի պահպանումն է, իսկ երկրորդը դա կանանց ձեռներեցության զարգացումն է։ Կանանց ձեռներեցության զարգացում ասելով, մասնավորապես, նկատի ունենք կանանց կողմից ղեկավարվող կամ իրենց պատկանող ձեռնարկությունների զարգացումը։

Այս առումով նաև շատ խորհրդանշական է, որ այս միջոցառումը հենց այստեղ է կազմակերպված՝ Մելանտե արտադրամասում։ Ձեռնարկությունը հիմնվել է որպես ընտանեկան բիզնես, այնուհետև այն աճել է։ Եվ ինձ ասացին, որ մոտավորապես 97 տոկոսը աշխատակիցների կանայք են, թեև մի քանի տղամարդ էլ տեսա, որը լավ է»:

Ծրագրի ուղղությունների մասին պատմեց ծրագրի ղեկավար Էլեն Մանուկյանը.

«Ուղղություններից մեկը դիզայներների կարողությունների զարգացումն է։ Այստեղ մեր հիմնական գործընկերը կլինի բրիտանական «Fashion Scout» կազմակերպությունը, որը աջակցում է սկսնակ դիզայներների։ Կունենանք տարբեր մասնագիտական վերապատրաստումներ՝ մարկետինգի, կառավարման,  ֆինանսական վերլուծության, ինչպես ճիշտ ներկայացնել իրենց արտադրանքը արտերկրում, մասնակցել տարբեր մրցույթների։ Սրան կհաջորդի մեկ այլ փուլ, մենք կփորձենք ներկայացնել մի քանի հայկական բրենդերը Լոնդոնի նորաձևության շաբաթի շրջանակներում»:

Ծրագիրը նաև ակնկալում է թափոնների վերամշակում, որը սկսվելու է այս դեպքում տեքստիլ արդյունաբերությունից։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի մասնագետներ, հայ դիզայներներ և տեքստիլ արտադրողներ։

 

Սոնա Քաբաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930