«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնասպորտային համալիրում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց ավելի քան 80 ըմբիշ:
Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոն դարձան. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 77 կգ՝ Արման Բաղդասարյան, 82 կգ՝ Ռուբեն Ղարիբյան, 87 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 97 կգ՝ Արթուր Շահինյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:

Մենք որոշ ըմբիշների մեջ նկատեցինք նաեւ թերություններ ու բացթողումներ, որոնք պետք է աշխատենք վերացնել: Այս պահին հավաքականի հետագա կազմի ընտրության առումով ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ դեռ անելիքներ ունենք թե մենք՝ մարզիչներս, թե իրենք՝ ըմբիշները: Կախված հետագա ընթացքից, մարզչական շտաբը կորոշի, թե որ ըմբիշը ինչ մրցման կմասնակցի: Առաջնությունից ազատված էին Արթուր Ալեքանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանը: Այդպես որոշվել էր ելնելով մեր հետագա ռազմավարությունից եւ տակտիկական
մտահղացումներից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































