Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը  խստորեն դատապարտում է հերթական ոտնձգությունը լրատվամիջոցի նկատմամբ

Դեկտեմբեր 20,2019 19:44

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը  «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակման վերաբերյալ

Դեկտեմբերի 19-ի գիշերը ապօրինաբար մտել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և, ըստ աշխատակիցների վկայության, տակնուվրա արել գույքը,  մտել խմբագրի աշխատասենյակ՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել:

Համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չի եղել, ինչը հուշում է, որ սա շարքային գողության փորձ չէ:

Տեղի ունեցածը մենք գնահատում ենք որպես լրատվամիջոցի վրա քրեական ոճով բիրտ ճնշում կիրառելու փորձ և յուրօրինակ «մեսիջ» մյուս լրատվամիջոցներին: Ցավոք սա ապօրինի ճնշման եզակի դեպք չէ։ Վերջին 1,5 տարում ԶԼՄ-ների դեմ նմանատիպ ճնշումներ էլի են եղել։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը  խստորեն դատապարտում է հերթական ոտնձգությունը լրատվամիջոցի նկատմամբ և պահանջում իշխանություններից ոչ թե ձևական, այլ իրական քայլեր ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու և մեղավորին կամ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Հակառակ դեպքում՝ այս ամենի ողջ պատասխանատվությունը կընկնի գործող վարչախմբի վրա:

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031