Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

2018-ին Հայաստանում պետական հեղաշրջում չի եղել. Արմեն Մինասյան

Դեկտեմբեր 23,2019 21:12

«Առանց ֆունդամենտալ բարեփոխումների, մենք ի վիճակի չենք ժամանակակից աշխարհում լինել մրցունակ»,- այս կարծիքին է քաղաքագետ Արմեն Մինասյանը: Իսկ մրցունակ լինելու համար, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է ճիշտ օրակարգ սահմանել:

Արմեն Մինասյանն իր մտորումներն այսօր բարձրաձայնեց «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ:

Քաղաքագետը, ի դեպ, չի կիսում տեսակետը, որ 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջում. «2018-ին ընդամենը փողոցի ճնշման արդյունքում տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, համաձայն չեմ, որ դա պետական հեղաշրջում էր, որովհետև նոր իշխանությունը ձևավորվել է գործող խորհրդարանի կողմից՝ ՀՀ սահմանադրական նորմերի շրջանակներում: Մի կողմից, ճիշտ չէ, որ դա հեղափոխություն էր: Տարիուկես անցել է, և մենք ականատես չենք եղել որևէ հեղափոխական մոտեցման: Ընդհակառակը, բոլոր արատավոր երևույթները, որոնք կային մեր կյանքում, իներցիայի ուժով շարունակվում են, տեղ-տեղ ավելի խորանում ու տեսանելի են դառնում այն պատճառով, որ նախ նոր իշխանությունները չեն հասկանում, որ պրոբլեմների մեծ մասն օբյեկտիվորեն կա և ապա, իրենք չունեն փորձ դրանք լուծելու համար»:

Քաղաքագետի գնահատմամբ, կան հեղափոխությունից հիասթափվածներ, նույնիսկ նեղացածներ եւ այս բոլորին, պայմանական ասած «սևերին», միավորում է մի բան՝ նրանք դեմ են Նիկոլ Փաշինյանին և Փաշինյանի կառավարությանը: Բայց, եթե մենք այս իրավիճակում ունենանք արտահերթ ընտրություններ, խորհրդարանի կազմը շատ չի տարբերվելու ներկայիս կազմից, քանի որ անկախ նրանից՝ ինչ արդյունք կունենանք, այդ բոլոր խմբերը ձևավորված են լինելու «ինչ-որ բանին դեմ» սկզբունքով. «Մեզ պետք է մի փոքր համբերել, որպեսզի և իշխանության ճամբարում, և հակաիշխանականում տեղի ունեցող խմբավորումներն ավարտվեն ու գործ ունենանք բյուրեղացված, արդեն որոշակի շահերի խմբերի հետ, որոնք կունենան «հանունի» օրակարգ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031