Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Դեկտեմբեր 23,2019 22:10

Թբիլիիսում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանիի, Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի 8-րդ եռակողմ հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել աճող երկկողմ և եռակողմ գործակցությունից, և ևս մեկ անգամ ընդգծել, որ հավատարիմ են գործակցության ընդլայնմանը՝ հիմնված ռազմավարական գործընկերության, բարիդրացիական հարաբերություների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Արտգործնախարարները հերթական անգամ վճռական աջակցություն են հայտնել երեք երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ճանաչված միջազգային սահմաններին:

Այս առումով ընդգծել են, որ տարածաշրջանային հակամարտությունները հարված են հասցնում խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը և տնտեսական զարգացմանը, ստատուս քվոն անընդունելի է և չի կարող շարունակական լինել, ինչպես նաև պահանջում է շուտափույթ կարգավորում խաղաղ ճանապարհով:

Կողմերը հերթական անգամ կարևորել են Աբխազիայում և Ցխինվալում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անձեռնմխելիության վրա, ինչպես նաև համաձայն ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵՄ համապատասխան բանաձևերի և դրույթների: Կողմերը նաև ընդգծել են փախստականների և հարկադիր տեղահանվածների անվտանգ վերադարձի կարևորությունը:

Արտգործնախարարները ևս մեկ անգամ ընդգծել են եռակողմ գործակցության կարևորությունը պաշտպանական ոլորտում, ինչպես որ նշված է 2018թ. ստորագրված փոխգործակցության հուշագրում, ընդգծել են եռակող զորավարժությունների կարևորությունը, ինչպես նաև գործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում, այդ թվում բարձր մակարդակով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031