Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում բախվել են մոտոցիկլետն ու Opel-ը

Հունվար 01,2020 11:35
vtar

Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 84 շենքի մոտակայքում բախվել են «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ` Էդուարդ Ա., ծնված 1996 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Վ.). մոտոցիկլետից առկա է վառելիքի արտահոսք:

Էդուարդ Ա.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031